Հոլանդիայի հավաքականի 2 ֆուտբոլիստ բաց կթողնի Բելգիայի դեմ հանդիպումը

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Ազգերի Լիգայի 5-րդ տուրում Լեհաստանին հաղթելուց (2:0) հետո խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ կապված իրավիճակի մասին.

«Կոմպեյներսը բախումից հետո լքեց խաղադաշտը, բայց նա դեռ պետք է հետազոտություն անցնի։ Չնայած նա արդեն իրեն ավելի լավ է զգում։ Չեմ կարող հույս դնել Դեպայի և Բերգեյսի վրա Բելգիայի հետ խաղում»,- ասել է մարզիչը:

Ավելացեննք, որ Հոլանդիա – Բելգիա հանդիպումը կանցկացվի սեպտեմբերի 25-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։