Մաուրիսիո Պոչետինոն մերժել է «Նիսին»

«Պարի Սեն Ժերմենի» և «Թոթենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մերժել է «Նիսին»:

Ինչպես հայտնում է Footmercato-ն՝ արգենտինացի մասնագետն ակնկալում է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում և սպասում է առաջարկների «Ինտերից» ու «Յուվենտուսից»։

«Ինտերն» ու «Յուվենտուսն» անհաջող արդյունքներ ունեն Իտալիայի առաջնության մեկնարկում։ Գլխավոր մարզիչներ Սիմոնե Ինձագին ու Մասիմիլիանո Ալեգրին շուտով կարող են պաշտոնանկ արվել։