Պատրիս Էվրա. «Կգա մի պահ, երբ «ՄՅու»-ում կասեն. «Ռոնալդու, խնդրում ենք, մնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծում է, որ թիմին պետք է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Ամռանը 37-ամյա պորտուգալացին կարող էր հեռանալ թիմից։

«Միգուցե «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա խնդիրներ ունի է և պետք է օգտագործի այլ ֆուտբոլիստների, բայց նրանց միշտ անհրաժեշտ է Կրիշտիանու Ռոնալդուն: Հավատացե՛ք ինձ: Կգա մի պահ, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» կասեն. «Կրիշտիանու, խնդրում ենք, մնա»: Դա տրամաբանական է»,- Էվրայի խոսքերն է մեջբերում A Bola-ն:

40-ամյա Էվրան «Յունայթեդում» խաղացել է 2006-2014 թվականներին: Ռոնալդուն պաշտպանել է  մանկունիանցիների գույները 2003-ից 2009 թվականներին, իսկ 2021 թվականի ամռանը վերադարձել է ակումբ։