Մայք Մենյանը վնասվածք է ստացել Ավստրիայի հավաքականի դեմ հանդիպմանը

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մեյնանը վնասվածք է ստացել Ազգերի Լիգայի խմբային փուլի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ (2:0):

27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում, իսկ ընդմիջումից հետո նրան փոխարինեց Ալֆոնս Արեոլան։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ Մեյնանը ձախ ոտքի սրունքի մկանի հետ կապված խնդիրներ ունի:

Այս մրցաշրջանում Մեյնանը «Միլանի» բոլոր 9 հանդիպումներն անցկացրել է ամբողջությամբ։