Ջորջո Կյելինի. «Խղճում եմ Մագուայրին, քանի որ նա լավ ֆուտբոլիստ է»

Ամերիկյան «Լոս Անջելեսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին մեկնաբանել է Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Խղճում եմ Մագուայրին, քանի որ նա լավ ֆուտբոլիստ է: Հարիից շատ բան են պահանջում իր տրանսֆերային արժեքի պատճառով: Նա պետք է լինի աշխարհի լավագույն պաշտպանը յուրաքանչյուր խաղու՞մ. դա ճիշտ մոտեցում չէ: Մագուայրն ու Սթոունզը լավ պաշտպանական զույգ են: Միգուցե Մագուայրը Ռիո Ֆերդինանդը չէ, սակայն բավական փորձառու է»,- ասել է իտալացի վետերանը: