Տիագո Սիլվա. «Իմ նպատակը մինչև 40 տարեկանը խաղալն է»

Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տիագու Սիլվան ասել է, թե որբ է իր գերնպատակը:

«Իմ նպատակը մինչև 40 տարեկանը խաղալն է: Դա կախված է մրցաշրջանի արդյունքներից և Աշխարհի Առաջնությունից, ինչպես նաև պայմանագրի երկարաձգումից»,- Սիլվայի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Սիլվան լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 7 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում: