Մարկո Արնաուտովիչը կրկնեց Անդրեաս Հերցոգի ռեկորդը

Սեպտեմբերի 22-ին Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում Ավստրիայի ընտրանին հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջեց Ֆրանսիայի հավաքականին:

Այս հանդիպմանն ավստրիացիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ հարձակվող Մարկո Արնաուտովիչը։

33-ամյա ռմբարկուի համար այս հանդիպումը 104-րդն էր Ավստրիայի հավաքականի կազմում, ինչի շնորհիվ Արնաուտովիչը կրկնեց Անդրեաս Հերցոգին պատկանող միջազգային ռեկորդը։