Ռոբերտո Մարտինեսը՝ Դեբաստի մասին. «Չեմ տեսել, որ ֆուտբոլիստն ավելի լավ դեբյուտ ունենա 18 տարեկանում»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ուելսի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Ազգերի Լիգայի 5-րդ տուրի խաղում:

«Ես գոհ եմ թիմի ցուցադրած խաղից։ Առաջին խաղակեսը հենց այն էր, ինչ ես խնդրեցի նրանցից: Սակայն հետո գուցե մի փոքր հանգստացանք, քանի որ հաղթում էինք 2:0 հաշվով։ Նման բաներից պետք է խուսափել։

Ես շատ տպավորված եմ Զենո Դեբաստի նորամուտով: Չեմ կարծում, որ երբևէ տեսել եմ, որ ֆուտբոլիստն ավելի լավ դեբյուտ ունենա 18 տարեկանում: Ես նայեցի նրան և մտածեցի. «Չեմ հավատում, որ սա նրա առաջին խաղն է»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։