Վիլիանն ասել է, թե որն է իր կարիերայի լավագույն որոշումը

Հարձակողական ոճի կիսապաշտպան Վիլիանը հիշել է «Չելսի» տեղափոխությունը՝ այն անվանելով իր ֆուտբոլային կարիերայի լավագույն որոշումը։

«Չելսիի» առաջարկը եկավ այն օրը, երբ ես պատրաստվում էի պայմանագիր կնքել «խցանների» հետ: Ես «Թոթենհեմի» մարզաբազայում էի՝ գործարքն ավարտելու համար, երբ զանգ հնչեց: Գործակալս ինձ ասաց. «Չելսին» հենց նոր զանգահարեց ինձ, նրանք ուզում են քեզ տեսնել իրենց թիմում: Ես ասացի. «Լավ, ես ցանկանում եմ գնալ այնտեղ»:

Հետո դուրս եկա մարզաբազայից ու վերադարձա հյուրանոց։ Բարդ իրավիճակ էր, քանի որ քիչ թե շատ համաձայնել էի տեղափոեխվել «Թոթենհեմ»: Բայց իմ գլխում միայն «Չելսին» էր:

Այն բանից հետո, երբ համաձայնեցվեց «Անժիի» և «Չելսիի» միջև գործարքը, ես միայն այնտեղ էի ուզում տեղափոխվել: Դա իմ կարիերայի լավագույն որոշումն էր»,- Վիլիանի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: