Բրունու Ֆերնանդեշը պատմել է, թե ինչպես է ձախողվել «Թոթենհեմ» տրանսֆերը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը պատմել է, որ կարող էր հայտնվել «Թոթենհեմում» մինչև իր ներկայիս ակումբին միանալը:

«Իհարկե, ես ցանկանում էի տեղափոխվել Պրեմիեր Լիգա: «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում էր, որպեսզի ես լինեի իր թիմում։ Դա լավ առաջարկ էր, բայց «Սպորտինգն» ամեն ինչ արեց ինձ պահելու համար: «Սպորտինգի» նախագահը զրուցեց ինձ հետ, բայց նախօրեին նրանք արդեն մերժել էին «Թոթենհեմի» առաջարկը։ Ես իսկապես զայրացած էի։

Իմ բախտը բերել է, որ մենեջեր Մարսել Կեյզերը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էր: 2020 թվականի հունվարի սկզբին իմ գործակալն ասաց. «Դու չպետք է անհանգստանաս, քանի որ երբ ես քեզ ակումբ առաջարկեմ, դա կլինի քո երազանքի ակումբը»։ Նա գիտեր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իմ երազանքի ակումբն է»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։