Ալեքսանդր Պետրյակով. «Շանս տվեցի Ուկրաինայի հավաքականի մնացած ֆուտբոլիստներին»

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրյակովն ամփոփել է Ազգերի Լիգայի՝ Շոտլանդիայի դեմ հանդիպման արդյունքը (0:3):

«Մեր հիմնական կազմի ֆուտբոլիստները չկան, ովքեր վնասվածքներ են ստացել: Մյուս ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տվեցի: Հիմա տեսնում եմ, որ նրանք դեռ չեն կարող փոխարինել բացակայող առաջատարներին։ Զինչենկո, Զաբարնի, Շապարենկո, Միկոլենկո, Բուշչան, չնայած Տրուբինը լավ խաղաց։ Մնացածները վատ խաղացին, ուստի թիմը վատ տեսք ուներ…:

Կվերլուծենք խաղը, դեռ ոչինչ չենք կորցրել։ Եվս մեկ հանդիպում կլինի, մենք կարող ենք ռևանշ վերցնել»,- Պետրյակովի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքը։