«Վեսթ Հեմի» լեգենդ Մարկ Նոբլը նշանակվել է ակումբի մարզական տնօրեն

«Վեսթ Հեմի» սան և թիմի նախկին ավագ Մարկ Նոբլը նշանակվել է ակումբի մարզական տնօրեն։

35-ամյա Նոբլն իր պարտականությունները կանցնի 2023 թվականի հունվարի 2-ից, հայտնում է «մրճահարների» պաշտոնական կայքը։

Նոբլը նախորդ մրցաշրջանի վերջում ավարտեց կարիերան՝ 18 տարի «Վեսթ Հեմում» անցկացնելուց հետո: Նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 550 հանդիպում՝ դառնալով 62 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։