Կիկե Սետյեն. «Ես նախընտրում եմ չխոսել Մեսսիի մասին»

«Բարսելոնայի» նախկին մարզիչ Կիկե Սետյենը հրաժարվել է խոսել կատալոնացիների նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։

Սետյենը դարձել է Informe + I Habla Setién ֆիլմի հերոսը, որը թողարկվելու է Movistar Plus ալիքով։ Ֆիլմում մարզչին հարցրել են Մեսսիի հետ աշխատելու մասին, ինչին Սետյենը պատասխանել է. «Ես նախընտրում եմ չխոսել Մեսսիի մասին։ Դա ճիշտ է, որ որոշակի տհաճ իրավիճակներ են եղել»։

Սետյենը «Բարսելոնան» գլխավորել է 2020 թվականի հունվարից մինչև օգոստոս ամիսները։