«Ալ Շարջան» մոտ է Կոստաս Մանոլասի հետ պայմանագիր կնքելուն

«Օլիմպիակոսի» պաշտպան Կոստաս Մանոլասը մոտ է ԱՄԷ տեղափոխվելուն։ Ֆուտբոլիտի տրանսֆերով հետաքրքրված է «Ալ-Շարջա» ակումբը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մոտ ժամանակներս հույն ֆուտբոլիստը պետք է պայմանագիր ստորագրի։

31-ամյա Մանոլասի պայմանագիրն «Օլիմպիակոսի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 8 հանդիպման։