ՈւԵՖԱ-ն ծրագրում է մրցաշար ստեղծել եվրագավաթների և MLS-ի հաղթող ակումբների համար

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) 2024 թվականից կարող է արմատապես փոխել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի ձևաչափը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ ՈւԵՖԱ-ն մշակում է նոր մրցաշարի գաղափար, որում մրցաշրջանի սկզբում հանդես կգան չորս թիմեր՝ Չեմպիոնների Լիգայի, Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի հաղթողները, ինչպես նաև այն թիմը, որը կհաղթի MLS-ում (ԱՄՆ-ի և Կանադայի ֆուտբոլային լիգայի համակարգի բարձրագույն դիվիզիոն):

Ենթադրվում է, որ այս մրցաշարը կբացի եվրոպական մրցաշրջանը Սուպերգավաթի խաղի փոխարեն, որում հանդիպում են Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի հաղթողները։