Ուսման Դեմբելեն ասել է, թե որն է իր գլխավոր նպատակը «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն բացահայտել է իր գլխավոր նպատակը, որին մտադիր է հասնել կատալոնական ակումբի հետ։

«Անձամբ ինձ համար դա «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայում հաղթելն է: Ցանկանում եմ, որպեսզի «Բարսելոնան» ետ վերադարձնի Չեմպիոնների Լիգայի գավաթը: Այս մրցաշարում վերջին հաղթանակից յոթ տարի է անցել»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնան» խմբային փուլի 2 տուրերում վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։