Իտալիայի հավաքականը կորուստ ունի Անգլիայի ընտրանու դեմ խաղից առաջ

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին չի օգնի իր թիմին Ազգերի Լիգայի՝ Անգլիայի ընտրանու դեմ խաղում։ Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել և չի մասնակցել այսօրվա մարզմանը։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ բժիշկները Տոնալիի մոտ մկանային թեթև վնասվածք են ախտորոշել։

Հաղորդագրության համաձայն՝ Մանչինին Տոնալիին հանգստանալու հնարավորություն կտրամադրի։ Վերջինս կմնա թիմում՝ հուսալով, որ երկուշաբթի օրը կայանալիք Հունգարիայի դեմ խաղում հասանելի կլինի: «Սկուադրա աձուրայի» ճամբարում կարծում են, որ կիսապաշտպանի վնասվածքը լուրջ չէ: