Մարտին Դուբրավկան լքել է Սլովակիայի ընտրանու ճամբարը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, դարպասապահ Մարտին Դուբրավկան վնասվածքի պատճառով կլքի Սլովակիայի հավաքականի ճամբարը և կվերադառնա Անգլիա հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

33-ամյա դարպասապահը Սլովակիայի ընտրանու կազմում նախապատրաստվում էր Ազգերի Լիգայի խմբային փուլի վերջին տուրերի հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Դուբրավկան սեպտեմբերի 1-ին էր անգլիական «Նյուքասլից» վարձավճարով տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում նորամուտը դեռ չի նշել: