Ռոբերտո Մարտինես. «Բելգիայի հավաքականին Ուելսի դեմ կարող է շատ լարված խաղ սպասել»

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է Ազգերի Լիգայի՝ Ուելսի դեմ կայանալիք խաղից սպասելիքներով:

«Հետաքրքիր հանդիպում է լինելու: Մեզ կարող է շատ լարված դիմակայության սպասել։ Ուելսը թիմ է, որը հույսը չի դնում անհատների վրա, նրա ֆուտբոլիստները խաղադաշտում գործում են որպես մեկ ամբողջություն: Կարող ես շատ զգույշ և կարգապահ խաղալ 80 րոպե, բայց հետո, եթե կորցնես կենտրոնացումը, մնացած տասը րոպեում նրանք կարող են ամբողջովին փոխել հանդիպման ելքը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Բելգիա – Ուելս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։