Բրունու Ֆերնանդեշ. «Ռոնալդուն լավագույնն է աշխարհում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մեկնաբանել է թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի ամբիցիաները։

«Եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ նա չի ցանկանա խաղալ Եվրոպա Լիգայում, սխալվել է։ Մենք լավ գիտենք նրա տոկունությունը և տարիների ընթացքում ցուցաբերած ամբիցիաները:

Սա նորություն չէ։ Մենք գիտենք, որ Կրիշտիանուն ցանկանում է հասնել նրան, ինչին ուրիշները երբեք չեն կարողացել անել: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և շարունակում է հասնել նրան, ինչը չեն կարող անել մյուսները»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում ESPN-ը։