Նիկո Գոնսալես. «Ռեալ» տեղափոխության մասին խոաք լինել չի կարող»

«Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը հայտարարել է, որ իրեն չի տեսնում «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակում:

«Ռեալ» տեղափոխության մասին խոաք լինել չի կարող, ես մանկուց եղել եմ «Բարսայում»։ Այժմ շատ երջանիկ եմ «Վալենսիայում», ես երջանիկ էի «Բարսայում» և չեմ կարծում, որ կհայտնվեմ Մադրիդում», – խոստովանել է 20-ամյա ֆուտբոլիստը El Larguero-ի եթերում:

Գոնսալեսը «Բարսելոնայի» կիսապաշտպան է։ 2013-ից 2020 թվականներին նա հանդես է եկել երիտասարդական թիմում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։