Ն’Գոլո Կանտեն՝ միանգամից երկու գերակումբի դիտակետում

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն հետաքրքրում է «Յուվենտուսին» և ՊՍԺ-ին, հայտնում է CBS Sports Golazo-ի լրագրող Բեն Ջեյկոբսը:

Աղբյուրի համաձայն՝ շատ ակումբներ հետևում են Կանտեի և «Չելսիի» միջև նոր պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքին։

Կանտեի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ դեռևս հայտնի չէ:

Կանտեի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Կանտեն ավելի վաղ մերժել էր ակումբի առաջարկը նոր պայմանագիրի կնքման վերաբերյալ։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Պրեմիեր Լիգայում 2 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և գոլ չի խփել։