«Բարսելոնան» ցանկացել է տուգանել Ժերար Պիկեին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկացել է տուգանել թիմի պաշտպան Ժերար Պիկեին՝ Անտուան Գրիզմանի մասին պատմվող ֆիլմ նկարահանելու համար, սակայն չի արել դա, գրում է El Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբում պաշտպանի գործողությունները դիտարկել են որպես ակումբին իմիջային վնաս հասցնող գսործողություններ: 2018 թվականի հունիսին Պիկեին պատկանող Kosmos ընկերությունը փաստավավերագրական ֆիլմ էր նկարել Գրիզմանի մասին: Ֆիլմի վերջում հարձակվողը, որն այդ ժամանակ խաղում էր «Աթլետիկոյում», հրաժարվել էր «Բարսելոնա» տեղափոխությունից:

Այնուամենայնիվ, «Բարսելոնան» հետագայում որոշել է չպատժել Պիկեին, քանի որ ղեկավարները չռն ցանկացել ավելորդ աղմուկ բարձրացնել: