Լուի վան Գալ. «Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Ազգերի Լիգայի Լեհաստանի ընտրանու դեմ խաղից առաջ առանձնացրել է «Բարսելոնայում» հանդես եկող մրցակցի հարձակվողին։

«Կարծում եմ, որ Ռոբերտ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվողն է», – ասել է մարզիչը:

Վան Գալը խոսել է նաև առաջիկա հանդիպման համար Հոլանդիայի հավաքականի կազմի մասին:

«Կարծում եմ, որ Լեհաստանի դեմ խաղում կտեսնեք նույն ֆուտբոլիստներին, ինչ Կատարի աշխարհի առաջնությունում»,- ավելացրել է մասնագետը։