«Ռեալը» համաձայնության է եկել Fly Emirates-ի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել իր հովանավոր Fly Emirates-ի հետ՝ երկարաձգելու պայմանագիրը, հայտնում է Sportico-ն։

Նշվում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Դա թույլ կտա մադրիդյան ակումբին ստանալ տարեկան 70 միլիոն եվրո։

Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Այսպիսով, «Ռեալը» երաշխավորված կստանա 280 միլիոն եվրո մինչև 2026 թվականը և կարող է նաև ակնկալել լրացուցիչ 7 միլիոն եվրո յուրաքանչյուր մրցաշրջանում՝ կախված արդյունքներից: