ԱՊԼ-ի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Անգլիայի Պրեմիեր Լիգան հրապարակել է սեպտեմբեր ամսվա՝ MVP-ի կոչմանը հավակնող վեց ֆուտբոլիստների անունները։

Կարճ ցուցակում են ընդգրկված կիսապաշտպաններ Ֆիլիպ Բիլինգը («Բորնմութ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Պյեր-Էմիլ Հեյբյերգը («Թոթենհեմ»), Ալեքս Իվոբին («Էվերթոն»), Ջեյկոբ Ռեմսին («Ասթոն Վիլա») և հարձակվող Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»):

https://twitter.com/premierleague/status/1572891705799430144