«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է Պեպ Գվարդիոլայի թիմում և «Ասթոն Վիլայում» իր խաղի մասին:
«Հավանաբար, «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո ես լավագույնս չեմ խաղացել: Սակայն կարծում եմ, որ ինչ-որ չափով ես այն ցույց եմ տվել:
Դա լրիվ տարբերվում է նրանից, ինչպես եղել էր «Ասթոն Վիլայում»: Կարծում եմ, որ այնտեղ ես ավելի ազատ էի»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում է Sky Sports-ը:
Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։