Չիրո Իմոբիլե. Եթե «Լացիոն» հաղթի Ա Սերիայում, մենք դրանով չենք սահմանափակվի»

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն գնահատել է թիմի փոփոխությունը նախորդ մրցաշրջանի համեմատ։

«Իմ կարիերայի ընթացքում ես երբեք սահմաններ չեմ դրել ինձ համար: Վստահությունն ու լավատեսւթյունն ինձ ստիպեցին դուրս գալ իմ տեխնիկական հնարավորություններից: Եթե ​​«Լացիոն» հաղթի առաջնությունում, մենք դրանով չենք սահմանփակվի։ Որպես ավագ՝ ես չեմ կարող ինձ ստիպել հանդերձարանում գոռալ, որ մենք հաղթում ենք Սկուդետտոն, ես դա չեմ անում:

Մենք կարող ենք հասնել առավելագույնին, մենք աճող թիմ ենք։ Սարրիի օրոք մենք ավելի քիչ ենք գոլ խփում, բայց ավելի շատ միավորներ ունենք, քան նախորդ տարի»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը: