Կայ Հավերց. ««Չելսի» տեղափոխվելն իմ կարիերայի լավագույն որոշումն է»

Լոնդոնի «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը  Kicker-ի հետ զրույցում պատմել է ակումբ տեղափոխվելու իր որոշման մասին:

««Չելսի» տեղափոխվելն իմ կարիերայի լավագույն որոշումն է. Այս երկու տարվա ընթացքում իրականացրեցի մանկության երազանքս:

Ինձ համար հաճելի էր հեռանալ Գերմանիայից և նոր մարտահրավեր ստանձնել Պրեմիեր Լիգայում» – ասել է Կայը:

Հիշեցնենք, որ 23-ամյա գերմանացին 2020 թվականի սեպտեմբերի 4-ին էր 80 միլիոն եվրոյով Լևերկուզենի «Բայերից» տեղափոխվել անգլիական ակումբ: Ընթացիկ մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ: