Վարազդատ Հարոյանը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը ՀՖՖ TV-ի եթերում շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը:

«Սիրելի երկրպագուներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը: Այս դժվար օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված՝ մեկ թիմի պես:

Ես որպես ազգային հավաքականի ավագ, վստահեցնում եմ, որ մենք՝ ֆուտբոլիստներս, ջանք չենք խնայի ու ամեն հնարավոր կանենք Ձեզ մի փոքր ուրախություն պարգևելու համար», – ասել է Հարոյանը: