Պեդրին խոսել է «Բարսելոնայի» նորեկների մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչ է մտածում կատալոնական ակումբի նորեկների մասին։

«Կեսյենն ուղղակի գազան է: Երբ մրցակիցը բախվում է նրա հետ, թռչում է մի քանի մետր: Ֆրանկի դեմ փորձում եմ ընդհանրապես չխաղալ մարզումների ժամանակ»,- Diario Sport-ը մեջբերում է Պեդրի խոսքերը։

Նա նաև նշել է, որ Մարկոս ​​Ալոնսոն ֆիզիկապես շատ ուժեղ է, ինչպես և Քրիստենսենն ու Կունդեն։