Կրիշտիանու Ռոնալդուն յուրօրինակ մրցանակ է ստացել

Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է հավաքականների պատմության լավագույն ռմբարկուի մրցանակը:

«Հպարտ եմ, որ ստացա այս մրցանակը: Երբեք չէի մտածի, որ մի օր նման հաջողության կհասնեմ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանցից, որոնք կարևոր դեր են խաղացել իմ կարիերայում:

Համենայն դեպս ոս դեռ շատ անելիքներ ունեմ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Renascença-ն: