Մարկո Ասենսիո. «Հունվարին ես կարող եմ պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն արձագանքել է այն տեղեկատվությանը, որ ինքը գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրության տիրույթում։ 26-ամյա իսպանացու պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է հաջորդ տարի։

«Ես ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Սա կարևոր տարի է ինձ համար։ Ես ապրում եմ ներկայով: Ուզում եմ կենտրոնանալ այս ամիսների վրա, ամեն ինչ տալ «Ռեալին» և օգնել ազգային թիմին լավ հանդես գալ Աշխարհի Առաջնությունում: Տեղափոխությունը «Բարսա»՞ Ես կենտրոնացած եմ ներկայի վրա և ամեն ինչ տալիս եմ ազգային հավաքականին և իմ ակումբին։ Հունվարին ես կարող եմ պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որը ես չեմ կարող կառավարել»,- ասել է Ասենսիոն։