«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչ է մտածում կատալոնական ակումբի նորեկների մասին։
«Կեսյենն ուղղակի գազան է: Երբ մրցակիցը բախվում է նրա հետ, թռչում է մի քանի մետր: Ֆրանկի դեմ փորձում եմ ընդհանրապես չխաղալ մարզումների ժամանակ»,- Diario Sport-ը մեջբերում է Պեդրի խոսքերը։
Նա նաև նշել է, որ Մարկոս Ալոնսոն ֆիզիկապես շատ ուժեղ է, ինչպես և Քրիստենսենն ու Կունդեն։