Պաշտոնական. Ֆաբիո Կանավարոն գլխավորեց Բ Սերիայի ակումբը

«Բենևենտոն» հայտարարել է Ֆաբիո Կանավարոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կանավարոն կներկայացվի հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին։

49-ամյա իտալացու համար սա յոթերորդ ակումբն է իր մարզչական կարիերայում։ Նախկինում Կանավարոն աշխատել է «Ալ Ահլիի», «Գուանչժոու Էվերգրանդի», «Ան Նասրի», «Տյանցզին Կուանջյանի», «Գուանչժոուի» և Չինաստանի հավաքականի հետ։

«Բենևենտոն» հանդես է գալիս Բ Սերիայում, որտեղ 6 տուրից հետո զբաղեցնում է 13-րդ տեղը։

https://twitter.com/bncalcio/status/1572576697534545921