Մաքսիմիլիան Արնոլդը հրավիրվել է Գերմանիայի հավաքական

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մաքսիմիլիան Արնոլդը հրավիրվել է Գերմանիայի հավաքական և այսօր կմիանա ազգային թիմին։

Ազգերի Լիգայի հանդիպումների նախօրեին գերմանացիները կորցրել են դարպասապահ Մանուել Նոյերին ու կիսապաշտպան Լեոն Գորեցկային։ «Բավարիայի» երկու ֆուտբոլիստների մոտ էլ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Բացի այդ, հիվանդության պատճառով ազգային թիմի ճամբարը լքել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, ում կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։