«Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» թիրախավորել են բրազիլացի երիտասարդ տաղանդին

Բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, կարող է տեղափոխվել Լա Լիգա, հայտնում է Marca պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ տաղանդավոր բրազիլացուն ցանկանում են իրենց շարքերում տեսնել «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Նախորդ մրցաշրջանում Ռոկեն «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: