Մեմֆիս Դեպայը հաստատել է, որ ամռանը կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հաստատել է, որ ամռանը կարող է հեռանալ իսպանական ակումբից։

«Ամռանը առաջարկներ ունեի այլ թիմերից։ Բայց ես որոշեցի պայքարել «Բարսելոնայում» տեղի համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Դեպայի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: