Ֆրանսիայի հավաքականը լուրջ կորուստ ունի Ազգերի Լիգայի խաղերից առաջ

Լոնդոնի «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը չի խաղա Ավստրիայի և Դանիայի դեմ Ազգերի Լիգայի խաղերում, գրում է The Guardian-ը:

35-ամյա ֆուտբոլիստը միացել է Ֆրանսիայի հավաքականին, սակայն բուժզննման արդյունքում նրա մոտ ազդրի վնասվածք է ախտորոշել:

Լյորիսի փոխարեն հավաքական է հրավիրվել ֆրանսիական «Նանտի» դարպասապահ Ալբան Լյաֆոնը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի 22-ին ընդունելու է Ավստրիային, իսկ 3 օր անց արտագնա մրցելու է Դանիայի հետ: