Դավիդ Յուրչենկոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տպավորիչ ցուցանիշ է գրանցել Բրատիսլավայի «Սլովանի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի H խմբի 2-րդ տուրի խաղում (2-0):

36-ամյա դարպասապահը այդ խաղում 5 սեյվ է կատարել: Հայաստանի հավաքականի դարպասապահը հայտնվել է խմբային փուլի 2-րդ տուրի ամենաշատ սեյվեր կատարած դարպասապահների լավագույն հնգյակում: