Պաշտոնական. Ֆեդերիկո Վալվերդեն՝ Ուրուգվայի տարվա լավագույն մարզիկ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Ուրուգվայի տարվա լավագույն մարզիկ։

Charrua de Oro մրցանակը շնորհվում է երկրի մարզական լրագրողների քվեարկությամբ։

Անցած մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը մադրիդյան ակումբի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը` գոլային փոխանցում կատարելով «Լիվերպուլի» դեմ եզրափակիչ խաղում (1-0):

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում 9 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։