Հարձակվող Լուկա Ջորջևիչը տեղափոխվել է «Սոչի»

«Սոչին» հայտարարել է Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Լուկա Ջորջևիչի տեղափոխության մասին։

28-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։

Նոր թիմում Ջորջևիչը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։

Հարձակվողը Ռուսաստանում հայտնի է «Զենիթում», «Լոկոմոտիվում» և «Արսենալում» իր մրցելույթներով: