Մոլդովայից վերադառնալուց հետո «Ման. Յունայթեդում» զանգվածային թունավորում է տեղի ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սննդային թունավորման նշաններով հիվանդացել են Մոլդովայից վերադառնալուց հետո, որտեղ սեպտեմբերի 15-ին կայացավ Եվրոպա Լիգայի խմբային փուլի «Շերիֆի» հետ հանդիպումը, հայտնում է Daily Mail-ը:

Խաղից հետո անգլիական թիմը մասնավոր ինքնաթիռով վերադարձել է Մանչեսթեր, իսկ հաջորդ օրը շատերն իրենց վատ են զգացել։ Հաղորդվում է, որ 12 մարդ խնդիրներ է ունեցել։

Որոշ ֆուտբոլիստներ Անգլիա վերադառնալուց հետո չեն մարզվել, բայց միևնույն ժամանակ բոլոր նրանք, ովքեր վատառողջ են եղել, մեկնել են իրենց հավաքականներ։

Ակումբը հետաքննում է, թե արդյոք զանգվածային թունավորման պատճառը Մոլդովայում ուտեստներն են եղել: