Հայաստանի Պրեմիեր Լիգա. «Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին»

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»: Երևանյան ակումբների միջև հանդիպմանն ավելի ուժեղ էին Դմիտրի Գունկոյի ֆուտբոլիստները:

Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Ուրարտու» – «Փյունիկ» 2:1 (0:0)

1:0 Մաքսիմ Մայրովիչ (54)

1:1 Յուսուֆ Օտուբանջո (67)

2:1 Նարեկ Գրիգորյան (76)

8-րդ մրցափուլից հետո «Ուրարտուն» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ ակտիվում ունենալով 16 միավոր և առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով: «Փյունիկը» 12 միավորով 5-րդն է: