«Սոչին» հայտարարել է Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Լուկա Ջորջևիչի տեղափոխության մասին։
28-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Նոր թիմում Ջորջևիչը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
Հարձակվողը Ռուսաստանում հայտնի է «Զենիթում», «Լոկոմոտիվում» և «Արսենալում» իր մրցելույթներով: