Լիոնել Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում (1:0) առանց 11 մետրանոցների հաշվարկի խփեց իր 672-րդ գոլը կարիերայում։

Ինչպես Twitter-ում հայտնել է Scoreboard Survey-ը, 35-ամյա արգենտինացին գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեի ռեկորդը։ Նրանցից յուրաքանչյուրը խփել է 671 գոլ։

Արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: