Կառլո Անչելոտտին ֆենոմենալ ցուցանիշ է գրանցել Մադրիդի «Ռեալի» ղեկին

Սեպտեմբերի 18-ին Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 6-րդ տուրի խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (2:1):

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար հանդիպումը 184-րդն էր թիմի ղեկին։

Այս ցուցանիշով իտալացի մասնագետը ակումբի ղեկին անցկացրած հանդիպումների քանակով հինգերորդն է ակումբի պատմության մեջ: