Կելվին Ֆիլիպսը ուսի վիրահատության կենթարկվի

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը ուսի վիրահատության կենթարկվի։ Վիրահատությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ, հայտնում է The Athletic-ը:

Նախատեսվում է, որ ֆուտբոլիստը ժամանակ կունենա վերականգնվելու Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնության մեկնարկից առաջ:

Հավելենք, որ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի նախնական հայտացուցակը կներկայացնի հոկտեմբերի 21-ին։