Լուիս Կամպուշ. «Նեյմարը 100 տոկոսով մեր նախագծի մի մասն է»

Ֆրանսիական ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպուշը խոսել է թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին և հերքել մամուլում տտարածված տեղեկություններն այն մասին, որ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկացել է, որ բրազիլացին լքի ակումբը:

«Նեյմարը երբեք մոտ չի եղել ՊՍԺ-ից հեռանալուն։ Նեյմարի հեռանալու լուրերն ամբողջովին կեղծ էին։ Բացի այդ, Մբապպեն երբեք չի ցանկացել, որ Նեյմարը հեռանա։ Այդ լուրերը կեղծ են։

Նեյմարը 100 տոկոսով մեր նախագծի մի մասն է»,- Կամպոսի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։