Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքիր նվաճման է հասել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երեկ Եվրոպա Լիգայի խմբային փուլում գոլի հեղինակ է դարձել «Շերիֆի» դեմ խաղում (2:0):

Այսպիսով, մոլդովական ակումբը դարձավ 124-րդ ակումբը 37-ամյա պորտուգալացու կարիերայում, որին նա նվազագույնը մեկ գոլ խփեց։

Հարձակվողի համար այս գոլն 816-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։